Առաջին անգամ մայր դառնալուց չորս ամից անց Քիմ Քարդաշյանն առաջին անգամ հայտնվել է աշխարհիկ միջոցառման ժամանակ: Քիմ Քարդաշյանը կիրակի օրը իր սիրելի Քենյա Ուեսթի հետ միասին ներկա է գտնվել Փարիզում նորաձևության շրջանակներում անցկացվող Givenchy ցուցադրության ժամանակ:

Աստղային ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ Քարդաշյանը ցանկացել է իր հետ Փարիզ բերել նաև նորածին աղջկան Նորթին, սակայն Ուեսթը այդ որոշումը խելամիտ չի համարել: «Նա չի ցանկացել իր հետ վերցնել Նորիին բազմաթիվ լուսանկարիչների պատճառով, քանի որ այն շատ վտանգավոր է համարում»,- նշել է աղբյուրը:

Քենյան հայտնի է իր մամուլի ներկայացուցիչների նկատմամբ թշնամական վերաբերմունքով: Վերջերս պապարացիներից մեկը մեղադրել էր նրան իր վրա հարձակվելու մեջ, իսկ այժմ ռեփերը գտնվում է դատական գործի մեջ մեկ այլ ֆոտոլրագրողի հետ, ով երաժշտի հայտարարությամբ անօրեն մտել է իր մասնավոր սեփականության տարածք: