ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է երեքշաբթի խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայում պատերազմի ավարտը: Այս մասին գրում է Reuters-ը:
«Ես կխոսեմ նախագահ Պուտինի հետ երեքշաբթի օրը: Հանգստյան օրերին շատ աշխատանք է կատարվել։ Մենք ցանկանում ենք տեսնել, թե արդյոք կարող ենք վերջ տալ այդ պատերազմին: Գուցե կարող ենք, գուցե չենք կարող, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ ունենք»,- ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։