Ավստրալիան պատրաստ է «խաղաղապահ զորախումբ» ուղարկել Ուկրաինա, հայտարարել է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզը։
Վարչապետը ևս մեկ անգամ խոսել է Կիևին «հաստատ և անսասան» աջակցություն հայտնելու մասին։ Նա նշել է, որ Ավստրալիան բաց է քննարկելու Ուկրաինայում ապագա խաղաղապահ ջանքերին մասնակցելու ցանկացած խնդրանք:
Ալբանեզեն ընդգծել է, որ խաղաղապահ ուժեր ուղարկելը բխում է Ավստրալիայի ազգային շահերից, քանի որ այն, ինչ կատարվում է Եվրատլանտյան երկրներում, լուրջ հետևանքներ ունի հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար։
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Կանբերան արդեն ուղարկել է 1,5 միլիարդ ավստրալիական դոլար (950 միլիոն դոլար) Կիևին օգնելու և ուկրաինական բանակը մարզելու համար։ Ալբանեզեն նշել է, որ Ավստրալիան, ելնելով իր հնարավորություններից և համեմատական առավելություններից, կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։