ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում «Ինտեր Մայամին» արտագնա խաղում 2:1 հաշվով պարտության մատնեց «Ատլանտա Յունայթեդին»։

11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց դաշտի տերերի կոտդիվուարցի հարձակվող Էմանուել Լատե Լատը։

20-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին։

89-րդ րոպեին հյուրերի հաղթական գոլը խփեց հայիթցի կիսապաշտպան Ֆաֆա Պիկոն։

Մեսին անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտեր Մայամին» 4 խաղից հետո 10 միավորով երկրորդն է։