Քիմ Քարդաշյանը համացանցում քննադատության է արժանացել՝ կապված Tesla ռոբոտի եւ Cybertruck-ի հետ վերջին ֆոտոշարքի հետ:

Telsa-ի արտադրանքը մեծ տարածում է գտել հոլիվուդյան աստղերի շրջանում, իսկ SKIMS-ի հիմնադիր Քարդաշյանը, մասնավորապես, դրա ամենամեծ երկրպագուներից է։

Ռեալիթի աստղը Instagram-ում կիսվել է Perfect Magazine-ի համար իր վերջին ֆոտոշարքի ցնցող լուսանկարներով: Նկարներում Քարդաշյանը կեցվածք է ընդունել Tesla Cybertruck-ի հետնամասում, իսկ մյուսներում նա գրկել է Tesla ռոբոտին:

Տարաձայնությունների տեղիք տված լուսանկարներից մեկում Քիմն ու Tesla ռոբոտը գրկախառնված են օվկիանոսի ափին՝ ներքնակի վրա:

Սոցցանցերում երկրպագուները հարձակվել են Քարդաշյանի վրա՝ շատերը կասկածի տակ դնելով նկարահանման նրա դրդապատճառները:

«Տարօրինակ է. կարծում էի, որ դու մտածում ես քաղաքացիական իրավունքների մասին, եւ դրա համար ես սովորել իրավաբանական դպրոցում: Կարծում եմ՝ սա լուրջ չէ», «Ուր էլ որ Քիմ Քարդաշյանը լինի, այնտեղ միշտ փող կա», «Սա խայտառակություն է քո հոգու համար», «Այս միլիարդատերը սպասարկում է խելագար շիզոիդներին։ Այսքան տարիներ անց, այս բոլոր երեխաներից հետո, նա շարունակում է իր հետույքը դուրս հանել ազդեցության համար և ակնարկել սեքսարոիդ դիստոպիայի մասին: Ես ուզում եմ, որ սա ավարտվի, խնդրում եմ», «Անկեղծ, չեմ կարող հավատալ, որ սա տեղի է ունենում… անգամ Քիմը չի կարողանում լավ տղամարդու գտնել», «Սա ինձ հիշեցնում է այն գրառումը, որտեղ ասվում էր, որ կանայք մինչև 2025 թվականը սեռական հարաբերություն կունենան ռոբոտների հետ», «Նա շուտով կդառնա 50 տարեկան [btw]... ամոթ նրան»: