ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Նեթանյահուին և «նացիստ-սիոնիստական օկուպացիոն ռեժիմին» պատասխանատու է համարում Գազայի անպաշտպան խաղաղ բնակիչների վրա «նենգ» հարձակումների համար, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 232 մարդ, հայտնում է Al Jazeera-ն:
«Նեթանյահուն և նրա ծայրահեղական կառավարությունը չեղարկում են հրադադարի համաձայնագիրը՝ Գազայում գտնվող բանտարկյալներին ենթարկելով անհայտ ճակատագրի»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է սոցիալական ցանցերում:
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել զինադադարի միջնորդներին պատասխանատվության ենթարկել Իսրայելին, Արաբական լիգային և Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ)՝ աջակցել պաղեստինցիներին, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ շտապ նիստ անցկացնել և ընդունել Իսրայելին «ագրեսիան դադարեցնելու» բանաձեւ։ ՀԱՄԱՍ-ը արաբական և իսլամական երկրներին, ինչպես նաև «ազատ աշխարհին» կոչ է անում դուրս գալ փողոց՝ բողոքելու Գազայի վրա Իսրայելի ավերիչ հարձակման դեմ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, իր հերթին, ասել է, որ հրամայել է զինվորականներին «կոշտ գործողություններ» ձեռնարկել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ՝ մեղադրելով խմբավորմանը բանտարկյալներին ազատ արձակելուց հրաժարվելու և Իսրայելի հրադադարի առաջարկները մերժելու մեջ։
«Այժմ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ կգործի ուժեղացված ռազմական ուժով»,- ասվում է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					