ԱՄՆ ռազմաօդային ուժերն առաջին քայլն են արել՝ կառավարվող կործանիչները անօդաչուներով փոխարինելու ուղղությամբ։ YFQ-42A և YFQ-44 կործանիչ-անօդաչու թռչող սարքերի նախատիպերը, որոնք ստեղծել են General Atomics և Anduril ընկերությունները՝ «Collaborative Combat Aircraft» ծրագրի շրջանակում, պաշտոնապես ընդունվել են շահագործման:

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտնել են, որ մարտական ​​ավիացիայի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ անօդաչու սարքերը գտնվում են «նույն կազմավորման մեջ» կառավարվող կործանիչների հետ, հայտնում է Техкульт-ը։ Թեև F-16 Fighting Falcon-ի չափի մոտավորապես կեսն են, սակայն դրանք ունեն համեմատելի կատարողական բնութագրեր, ինչը նրանց հնարավորությունն է ընձեռում համատեղ մարտական ​​առաջադրանքներ կատարել F-22 Raptor-ի և F-35 Lightning II-ի հետ:


Առայժմ դրանք կօգտագործվեն որպես թռչող լաբորատորիաներ՝ արտադրական անօդաչու մեքենաներ ստեղծելու ուղղությամբ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման համար: