Տիտղոսավոր ուկրաինացի բռնցաքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն ակնկալում է, որ իր նոր մրցակցին Ալեքսանդր Պովետկինի կհաղթի նոքաութով: Այս մասին գրում է Московсие новости-ն:

Համաշխարհային բռնցքամարտում ամենասպասված մարտերից մեկը տեղի կունենա հոկտեմբերի հինգին «Օլիմպիյսկիյ» սպորտային համալիրում: WBA վարկածով գործող աշխարհի չեմպիոն Կլիչկոն պաշտպանելու է իր տիտղոսը ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինի դեմ մենամարտում: Մարտը մի քանի անգամ հետաձգվել է:
«Շաբաթ օրը ես ամեն ինչ կանեմ Պովետկինի անհատական ցուցակը փչացնելու համար: Գիտեմ, որ դա հեշտ չի լինի անել, սակայն ես մտադրված եմ հաղթանակի հասնել նոքաութի միջոցով»,- հայտարարել է Կլիչկոն:

Բռնցքամարտիկը նշել է, որ սպասվելիք մենամարտը շատ դիտարժան է լինելու:
Կլիչկոն նաև շեշտել է, որ այդ մենամարտը իր կարիերայում ամենասպասվածն է:
«Ես մտածում եմ, որ իմ մենամարտը Սաշայի հետ ամենաերկարսպասվածն է: Մենք պետք է հանդիպեինք Ալեքսանդրի հետ դեռևս 2008 թվականին, սակայն որոշ պատճառներով դուրս կգանք միմյանց դեմ միայն գալիք շաբաթ օրը»,- ավելացրել է Կլիչկոն:
Նշենք, որ Ալեքսանդր Պովետկինը Ռուսաստանի բացարձակ, Եվրոպայի կրկնակի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն է: