Վաղը կայանալու է ՉԼ-ի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բորուսիա» - «Մարսել» հանդիպումը: Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսին ներկա է եղել «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը և Հայստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Անհամբերությամ սպասում եմ «Բորուսիայի» կազմում առաջին անգամ ՉԼ-ի խաղին մասնակցելուն: Վստահ եմ, մեր երկրպագուները կրկին կաջակցեն մեզ, մեզ ավելի ու ավելի է ոգևորում 12-րդ խաղացողը»,- ասել է Մխիթարյանը:
«Մարսելը» հիանալի թիմ է, լավ մարզավիճակում են գտնվում: Միանշանակ վաղը մեծ ճնշում կզգանք մեր դարպասին: Կանենք ամեն բան հաղթանակի հասնելու համար»,- ասել է Կլոպը և հավելել, որ մեկնարկային կազմի մասին կտեղեկացնի վաղը:
Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22.45-ին: