Հայաստանի տարածքում ապրիլի 7-11-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վարագությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երևան քաղաքում ապրիլի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։