MSCI Asia Pacific Index ֆնոդային ինդեքսը, որը ներառում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 13 երկրների խոշոր եւ միջին կապիտալ ունեցող ընկերություններին, ապրիլի 7-ի սակարկությունների ընթացքում նվազել է ավելի քան 7 տոկոսով, ինչը 2008-ից ի վեր ամենավատ օրն է ինդեքսի համար, հաղորդել է Bloomberg գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ վաճառքը գլխավորել են չինական ընկերությունների բաժնետոմսերը։ Հոնկոնգում գնանշվող չինական բաժնետոմսերի հիմնական չափանիշն ընկել է ավելի քան 10 տոկոսով:
Ասիական շուկաների մեծ մասը սակարկություններն իրականացնում է նվազագույնով:
Թայվանի տեխնոլոգիական ֆոնդային ինդեքսը ռեկորդային անկում է գրանցել 9,8 տոկոսով: Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում հիմնական ցուցանիշները նվազել են ավելի քան 4 տոկոսով։ Հնդկաստանի հիմնական ֆոնդային ինդեքսն ընկել է 5,1 տոկոսով (2024թ. հունիսից ի վեր ամենաբարձր ցուցանիշը): Որոշ երկրներում՝ Ինդոնեզիայում, Թաիլանդում եւ Վիետնամում, տոների պատճառով շուկաները փակ են, սակայն վերջին օրերին նույնպես անկումներ են գրանցվել։
Անկումը վերաբերել է նաեւ ասիական արժույթներին, ներառյալ չինական յուանին, ամենաշատը նվազել է ֆիլիպինյան պեսոն: