Բրազիլիայում երկու աղջիկ է ձերբակալվել կրոնական հավաքի ժամանակ հրապարակային համբույրից հետո:
Կոնգրեսական և քահանա Մարկո Ֆելիսիանոն կանգնեցրել է իր ելույթը այն բանից հետո, երբ տեսել է Ջոանա Պալարեսի և Յունկա Միխուրայի համբույրը:
Ինչպես հայտնում է The Huffington Post-ը քահանան խնդրել է հավաքին ներկա թիկնապահներին և ոստիկաններին ձերբակալել զույգին: «Նրանք պետք է հեռանան այստեղից ձեռնաշղթաներով»,- հայտարարել է Ֆելիսիանոն: Հավաքին ներկա է գտնվել շուրջ 70 հազար մարդ:
Աղջիկները հաստատում են, որ ֆիզիկական բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից, ինչպես նաև նշել են, որ միջոցառման ժամանակ իրենց շուրջ գտնվող շատ հետերոսեքսուալներ համբուրվել են: Հայտնի է, որ որոշ ժամանակով աղջիկները հայտնվել են մեկուսարանում, նրանց հետագա ճակատագիրը դեռևս պարզ չէ: