Կազմվել է աշխարհի՝ ապրելու տեսակետից ամենաթանկ քաղաքների ցուցակը։ Առաջին տեղում Մոնակոն է, գրել է Time Out պարբերականը։
Նշվել է, որ այստեղ 100-200 քառակուսի մետր մակերես ունեցող բնակարանների մեկ քառակուսի մետրը մոտ 39 հազար դոլար արժե, վկայում է Henley & Partners վարկանիշը։
Երկրորդ տեղում Նյու Յորքն է։ Այս քաղաքում նման բնակարանի միջին արժեքը կազմում է մեկ քառակուսի մետրը 27,5 հազար դոլար։
Վարկանիշի թոփ-10-ում տեղ են գտել նաեւ Հոնկոնգը, Լոնդոնը, Սեն Ժակ Կապ Ֆերան, Փարիզը, Սիդնեյը, Փալմ Բիչը, Մայամին, Լոս Անջելեսը։