Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պաշտոնավարման երկրորդ ժամկետի կապակցությամբ շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Գրում է Грузия Онлайн- ը:

Հեռախոսային զանգի ընթացքում Սաակաշվիլին պարոն Սարգսյանին մաղթել է հաջողություն, իսկ հայ ժողովրդին բարեկեցություն, տնտեսական և դեմոկրատական զարգացում:

Երկու նախագահները նաև քննարկել են երկկողմյա հարաբերությունները: