Ղազախստանի առաջնության հերթական տուրում «Կայրաթը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց «Ակտոբեին»: Տանտերերի կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, իսկ հյուրերի կազմում հանդես եկավ մեր ընտրանու կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:

Արթուր Եդիգարյանը տանտերերի կազմում լավագույններից մեկն էր, եթե ոչ լավագույնը: Նա բավական ակտիվ էր եւ փորձում էր սրություն հաղորդել «Կայրաթի» խաղին: Ավելորդ չէ նշել, որ Եդիգարյանի կատարած փոխանցումների 93%-ը ճիշտ էր:

Armsport.am-ը պատրաստել է տեսանյութ, որում ընդգրկված են Արթուր մասնակցությամբ գրեթե բոլոր դրվագները:

Արթուր Եդիգարյանի վիճակագրությունը՝ «Ակտոբեի» հետ խաղում

Փոխանցումներ՝ 46 (43-3)
Պայքար գնդակի համար՝ 15 (10-5)
Օդային պայքար՝ 3 (3-0)
Հարվածներ՝ 2 (1-1)
Դեղին քարտ՝ 1