Ապրիլի 18-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի աստիճանական տաքացումը կշարունակվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +17+19։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +11+15,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +10+15,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +14+17,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +7+12,

Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +11+16,

Տավուշում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +14+18,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +9+13,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+1+5, ցերեկը՝ +14+18,

Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +18+21,

Արմավիրում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +18+21,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +9+13,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +18+21,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +15+19,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +10+13։