Ես շատ գոհ եմ ապագա գլխավոր դատախազից: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով, յուրաքանչյուր գերատեսչությունում կան աշխատանքային թերություններ և ճիշտ չի ընդունում, երբ փորձում են սևացնել, փնովել նախկին գլխավոր դատախազին:

«Շատ ուրախ եմ, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ որևէ բացասական գնահատական չհնչեց: Կարծիքներ հնչեցին, որ նրա անձի հետ կապված դժգոհություններ չունեն: Եթե նա լավն է, ինչի՞ն եք դեմ»,- ասաց Աբրահամյանը:

Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ համաձայն է, որ ճիշտ գնահատեն երևույթները և հնարավորություն տան ապագա գլխավոր դատախազին, համագործակցեն ԱԺ-ն և դատախազությունը:

«Համոզված եմ, որ հնարավորություն կտաք, որ գործի օրենքը և ոչ մեկի զավակը արտոնյալ չլինի որևէ հարցում: Մենք հնարավորություն ենք տալու, որ արդարությունը հաղթի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նա վստահեցրեց, որ հնարավորություն կա, որ մի անձը փոխի համակարգը: