Դեպի Կապանի «Սյունիք օդանավակայան» չվերթերի թիվն ավելացել է: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 23-ի նիստին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խութադյանը:
«Այս պահին 5 չվերթ ենք իրականացնում դեպի «Սյունիք օդանավակայան»»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ դա հետաքրքիր և կարևոր նորություն էր: