Ապրիլի 24-ը դարձել է ճշմարտության անպարտելիության վկայություն: Այս մասին իր հայտարարությունում նշել է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն մեր կորցրածը՝ կյանքեր, բնակավայրեր, հայրենիք, այլև այն, ինչը դիմացավ ժամանակի փորձությանը՝ մեր արժանապատվությունն ու վերածնվելու կամքը։


Անմեղ զոհերի հիշատակը պարզապես վերք չէ, այն նախազգուշացում է, իմաստություն և վերհառնելու ուխտ»,- նշել է նա: