BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին: Հոդվածում գրված է, որ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, որը հավաքել է ընտրողների 36,75 տոկոսը, չի ընդունում իր պարտությունը: Նա Սերժ Սարգսյանին առաջարկել է իրեն հանձնել իշխանությունը, քանի որ նա է հաղթել ընտրություններում:
BBC-ն վերհիշել է ՀՀ 2008 թվականի նախագահական ընտրությունները և նշել, որ այս տարի ակնհայտ առաջընթաց է նկատվում: Բացի այդ, լրագրողը հայտնել է, որ ներկայումս 2008 թվականի դեպքերը չեն կարող կրկնվել, քանի որ այսօր ավելի դժվար է ուղղորդել հայ հասրակությանը:
Հոդվածում նշվում է, որ այժմ ղարաբաղյան հարցի կարգավորման գործում Հայաստանն ավելի հստակ դիրքերում է և լավ հարբերություններ է հաստատել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ:
«Քաղաքագետները կարծում են, որ նման հեշտ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանից կարելի է սպասել ավելի հստակ քայլել ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում»,- գրված է հոդվածում: