Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Թուրքիայում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակում է արել սոցիալական ցանցերում։

«Հայոց ցեղասպանության 110-րդ տարելից։ 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ Ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել։ 1915-2025:

Մենք հիշում եւ պահանջում ենք, մենք միասնական ենք»։