Ապրիլի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին առանձին շրջաններում ևս սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 26-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի ցերեկը կբարձրանա։


Եղանակը՝ մարզերում
Ապրիլի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 28-30-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։