Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 26-րդ տուրում առաջատար «Կրասնոդարը» հյուրընկալվեց Մախաչկալայի «Դինամոյին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։
Հյուրերի երրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը նաեւ վրիպեց 11-մետրանոցից։
«Կրասնոդարը» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Ռուսաստանի առաջնություն, 26-րդ տուր
«Դինամո Մախաչկալա» - «Կրասնոդար»՝ 2:3
Մոհամադ Հոսեյննեժադ, 25, Կիրիլ Զինովիչ, 65 - Մոզես Կոբնան, 6, Ժոաու Բատչի, 45, Էդուար Սպերցյան, 65
Չիրացրած 11մ՝ Էդուարդ Սպերցյան, 78
Հեռացում՝ Դիեգո («Կրասնոդար»), 79