Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայում վստահ են, որ Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամռանը կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը, հաղորդում է x.com/fabrizioromano-ն։

Սպասվում է, որ Անչելոտին կլքի Արքայական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը մինչեւ ԱՄՆ-ում անցկացվելիք աշխարհի ակումբային առաջնությունը, որի մեկնարկը հունիսի 15-ին է։

Անչելոտին կդառնա ամենաբարձր վարձատրությամբ մարզիչը հավաքականների մակարդակում։

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է մարտից, երբ հեռացվեց Դորիվալ Ժունիորը։

Անչելոտին «Ռեալը» գլխավորել է 2013-2015-ին, երկրորդ անգամ նշանակվել է 2021-ին։