Մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, կեղծ են։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նշենք, որ մամուլում շրջանառվում են տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որոնց` ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ: Այն գրանցվել է ապրիլի 27-ի երեկոյան ժամը 22.50-ի սահմաններում, Կորյունի փողոցում:
«Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»,– հայտնել են ՊՆ–ից։
Ըստ շրջանառվող տեսանյութի` Սուրեն Պապիկյանի ծառայողական ամենագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ։