«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը երեկ ջերմ ընդունելությամբ դիմավորեց Էստոնիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վրաստանի թեմի նախկին առաջնորդը հայտնի է իր սկանդալային վարքով եւ, մեծ աղմուկից խուսափելու համար, գործուղվեց Վրաստանից հեռու: Նրա ներկայությունն ու ընդգծված դերը կայացած հանդիպման ընթացքում վեր հանեցին մի շարք հարցադրումներ՝ թե՛ եկեղեցու ներսում, եւ թե՛ հասարակության շրջանում։

Հանրային կարծիքը կրկին բաժանված է։ Մի հատվածը ողջունում է Հայաստանի առաջնորդի այցն ու միասնականության ուղերձները, իսկ մյուսը քննադատում է նրա ընդգրկումը պաշտոնական օրակարգում։