Որ Ժիրոն փորձի խոսել Սերժ Սարգսյանի մասին, էլ ինչ ասեմ ես: Բոլորդ եք տեսել, որ բոլոր հաղթանակները Սերժ Սարգսյանինն է: Նա իրավունք չուներ նման բան ասեր,- անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հնչեցրած տեսակետին, թե Սերժ Սարգսյանը այնքան էլ մեծ ռազմական կերպար ու ներդրում չունի արցախյան պատերազմում, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը:

Հարցին, թե արդյո՞ք նույնը կարող եք ասել Ռոբերտ Քոչարյանի մասին, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Իհարկե, Քոչարյանն էլ ունի, մոռանում ենք ախր»:

Դիտարկմանը, թե արդյո՞ք արցախյան պատերազմի մասին շատ փաստեր խեղաթյուրված չեն, Սարոյանը արձագանքեց. «Հետագայում կտեսնեք սաղ: Դեռ պատերազմը չի պրծել, հենց պրծնի` կասեմ»:

Դիտարկմանը, թե իր հարազատ գյուղը վատ վիճակում է, ասֆալտապատում չկա, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Տնաշեն, մթոմ Երևանը ասֆալտապատվավ, մի հատ էլ Հայկաշենի գյուղի փողոցներին հասաք... Գյուղի ցենտրալնի ճանապարհը լրիվ ասֆալտապատված ա, թաղերն էլ կասֆալտապատեն: Ինչ ես ասում` զավոդի դիրեկտորն եմ, ինչ եմ, կարողա՞ ես Բեգլարյան Գագոն եմ…Ես ի՞նչ կապ ունեմ ասֆալտի հետ»: