Այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի քվեարկությանը մասնակցեց նաև նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ ՀՀԿ խբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես է Հովսեփյանը վերաբերում Գևորգ Կոստանյանի թեկնածությանը, Հովսեփյանը պաատսխանեց, որ նորմալ է վերաբերվում: «Մարդը աշխատել ա համակարգում ու նորմալ էլ կաշխատի»,- հավելեց Հովսեփյանը:
Հարցին, թե ինչով էր պայմանավորված, որ նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ հնարավորություն չտվեց Աղվան Հովսեփյանին, պատգամավորը ժպտաց՝ պաշտոնը հավետ չէ:
Անդրադառնալով օրեր առաջ իր կողմից արված հայտարարությանը, թե չի կարծում, որ եղբորը կարձակեն այդ պաշտոնից, որովհետև նա վայելում է հասարակության համակրանքը՝ Հովսեփյանը նկատեց. «Ես երևի աղավաղել եմ, ասել եմ, բայց ի վերջո նախագահն է որոշելու»:
Ռուբեն Հովսեփյանը նաև նշեց, որ կցանկանար` Կոստանյանը լավ աշխատեր, նույնիսկ ավելի լավ, քան Աղվան Հովսեփյանը:
Լրագրողների դիտարկմանը՝ կարծես նեղացած է, որ եղբորը չվերանշանակեցին, արձագանքեց. «Բայց նորից գործի առաջադրվեց չէ` որպես միասնական քննչական մարմնի նախագահ: Ամեն դեպքում՝ ստեղծվում է նոր համակարգ ու ես ուրախ եմ, որ ստեղծվող համակարգում նրան նախագահը նշանակել է»:
Աղվան Հովսեփյանի եղբայրը նեղացա՞ծ է. պարզաբանում
