Չեմ էլ կարդացել նամակը, անլուրջ եմ վերաբերվում: Այս մասին թղթակցի հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ անդրադառնալով նրան, որ «Արթուն ենք» նախաձեռնությունը ԱԺ պատգամավորներին կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց սկսել:
«ՀՀ քաղաքացին ընտրել է իշխանություն, և իշխանությունը վայելում է մեր քաղաքացիների հարգանքը: Քաղաքացին նման պահանջ չունի.,-ասաց նա:
Հարցին՝ ին չպես է գնահատում փաստը, որ Նոր Նորքի թաղապետը տեսախցիկների առջև ծեծել է ակտիվիստ Արթուր Չախոյանին, նա ասաց. «Իրավապահներն իրենց գնահատականը կտա, ես դատավոր չեմ: Ես ցանկացած բռնության դեմ եմ, ցանկացած հարց կարելի է լուծել բռնության դրվագների»: