Քրիստոնեության ամենասուրբ վայրերից մեկում աշխատող հնագետները հայտնաբերել են ապացույցներ, որոնք լույս են սփռում հազարամյակներ առաջվա պատմության վրա։ Սուրբ Գերեզմանի եկեղեցու տակ գտնվող տարածքի վրա կենտրոնացած նրանց հետազոտությունը հաստատել է հին տեքստերում հայտնաբերված նկարագրությունները։ Դրա մասին գրում է Arkeonews-ը։

Հռոմի լա Սապիենցա համալսարանի պրոֆեսոր Ֆրանչեսկա Ռոմանի Ստասոլիի գլխավորությամբ պեղումները մեկնարկել են 2022 թվականին՝ վերականգնողական աշխատանքների շրջանակում, որոնց միացել են մի քանի կրոնական խմբեր։


Պեղումների ընթացքում թիմը հայտնաբերել է ծաղկափոշի և բույսերի մնացորդներ, որոնք վկայում են, որ ներկա վայրի մոտակայքում ժամանակին ձիթենիներ և խաղողի որթատունկեր են աճել, գրում է Фокус-ը։ Դա սերտորեն առնչվում է Հովհաննեսի Ավետարանի այն հատվածի հետ, որը նկարագրում է Հիսուս Քրիստոսի խաչելության և թաղման վայրի մոտ գտնվող այգին։

«Ավետարանը հիշատակում է Գողգոթայի և դամբարանի միջև կանաչ տարածք, և մենք նույնականացրել ենք այդ մշակովի դաշտերը»,-ասում է պրոֆեսորը։ Ըստ նրա՝ նմուշները հավաքվել են եկեղեցու հատակի տակից, և ներկայում ստուգումներ են անցկացվում դրանց տարիքը որոշելու համար։

Բացի դրանից, հետազոտողները հայտնաբերել են քարե պարիսպներ, որոնք, ենթադրաբար, շրջապատել են փոքր այգիների հողամասերը՝ կարևոր գտածո, որը հաստատում է այգու լանդշաֆտի հին նկարագրությունները։ Գտնվել են նաև կավե ամենեղեն, յուղի լամպեր և անձնական իրեր, որոնք թվագրվում են երկաթի դարին, ինչը վկայում է տարածքում մարդու երկարատև ներկայության մասին։

Սրբավայրի տակ հայտնաբերված Աեդիկուլա (aedicula) անունով հայտնի հայտնի մեկ ուշագրավ կառույցը՝ շրջանաձև մարմարե հիմք, կարող է պատկանել 4-րդ դարում Կոստանդիանոս կայսեր օրոք կառուցված վաղ քրիստոնեական հուշարձանին։

Մարմարի և շաղախի նմուշները փորձարկվում են, որը կօգնի պարզելու դրանց ծագումը։ Հայտնաբերվել է նաև 4-րդ դարի մետաղադրամների և կենդանիների ոսկորների հավաքածու, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել այդ վայրին առնչվող մարդկանց օրաբաժնի և առօրյա կյանքի մասին։

Չնայած այդ ապացույցները սերտորեն կապված են կրոնական ավանդույթների հետ, պրոֆեսորը շեշտում է պատմական հետազոտությունները հավատքից առանձնացնելու անհրաժեշտությունը։

Թեև ավելի քան 100 հազար բրուտագործական իրերի ամբողջական վերլուծությունը տարիներ կտևի, այս նախնական արդյունքները հզոր կապ են առաջարկում գրավոր պատմության և նյութական մնացորդների միջև՝ խորացնելով մեր ըմբռնումը ինչպես կրոնական ավանդույթի, այնպես էլ աշխարհի ամենակարևոր հոգևոր վայրերից մեկի պատմական զարգացման վերաբերյալ։