Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալին» հաղթեց 2:1 հաշվով։
Փարիզում տեղի ունեցած հանդիպման 27-րդ րոպեին հաշիվը բացեց ՊՍԺ-ի իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը (տեսանյութ)։
69-րդ րոպեին «Արսենալի» դարպասին նշանակված 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։
72-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին (տեսանյութ)։
76-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Արսենալի» անգլիացի հարձակվող Բուկայո Սական (տեսանյութ)։
Առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 1:0 հաշվով։
Մայիսի 31-ին Մյունխենում անցկացվելիք եզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը», որը կիսաեզրափակիչում հաղթահարել է Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» արգելքը (3:3, 4:3)։