Հինգշաբթի երեկոյան ազգին ուղղված իր ելույթում Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը Հնդկաստանի գիշերային հարձակումն անվանել է «վախկոտ» և գովաբանել է Պակիստանի բանակին վերահսկողության գծի վրա բախման ժամանակ հնդկական հինգ կործանիչ խոցելու համար, հաղորդում է NBC News-ը։

Միևնույն ժամանակ Հնդկաստանը կործանիչները խոցման մասին լուրը չի հաստատել։

Շարիֆը դա անվանել է Պակիստանի «ջախջախիչ պատասխան» Հնդկաստաի հարձակմանը։

«Մենք միանշանակ դուրս կգանք (Հնդկաստանի) դեմ և կհաղթենք»,-հավելել է նա։

Շարիֆը հայտարարել է նաև, որ Պակիստանը անցյալ ամիս Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման մեջ ներգրավված չէ։