Շակիրան վերամիավորվել է Վայքլեֆ Ժանի (Wyclef Jean) հետ՝ կատարելու համար«Hips Don't Lie»-ն ի պատիվ հիթի 20-ամյակի։
Զույգը հայտնվել է The Tonight Show Starring Jimmy Fallon-ում, որտեղ կատարել է Շակիրայի 2005թ. «Hips Don't Lie» հիթը Oral Fixation Vol. 2. ալբոմից։
Ելույթի սկզբում 48-ամյա Շակիրան հայտնվել է ավազին պառկած՝ կարմիր զգեստով, նախքան կանգնելն ու ազդրերը զգայական կերպով տարուբերելը։ Այնուհետեւ նրան միացել է հաիթցի ռեփերը։ Ելույթի մեջտեղում բեմում Շակիրային միացել են մի քանի պարողներ։
2022թ. կոլումբիացի երգչունին նշել է «Hips Don't Lie»-ի 1 միլիարդերորդ ունկնդրումը Spotify-ում։ 2005թ. ռելիզից հետո«Hips Don't Lie»-ն հայտնվել է Billboard Hot 100, US Hot Latin Songs եւ US Pop Airplay չարթերի բարձրակետում։