Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Եվրոպայի խոշորագույն ակումբների հետ ֆինանսական տեսանկյունից մրցակցության մասին։
Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթել է «Տորինոյին» եւ առաջատար «Նապոլիից» հետ է 1 միավոր։
«Ցավոք, Սկուդետոյի ճակատագիրը մեր ձեռքում չէ, բայց մենք պետք է կենտրոնացած լինենք մինչեւ վերջին խաղը։
Այս խաղում բացակայած ֆուտբոլիստները չեն լինի նաեւ «Լացիոյի» դեմ հաջորդ խաղում։ Հնարավոր է՝ նրանք մասնակցեն «Կոմոյի» դեմ վերջին տուրի հանդիպմանը։
Ես դիտեցի «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպման տեսագրությունը, քանի որ հետաքրքիր էր տեսնել այն այլ տեսանկյունից։ Բոլոր ֆուտբոլիստները բոլոր ուժերը թողեցին խաղադաշտում։ Միայն այդպես է հնարավոր դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Շատերն ասում են, որ «Ինտերի» կազմը փոքր է, բայց մենք չունենք ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի» կամ «Բավարիայի» բյուջեները։ Այդ պատճառով մենք պետք է առավել կազմակերպված լինենք։ Այսպիսի սրտով մենք կարող ենք պայքարել բոլորի հետ»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտերը» մայիսի 31-ին Մյունխենում կմրցի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ։