Նիժնիվարտովսկի քրեական հեղինակություն, համապատասխան շրջանակներում «Ռաջիկ» կեղծանունով հայտնի Ռաջիդին Միխրալիևիւ ավտոմեքենայի պայթունը շարունակում է մնալ համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Преступная Россия-ն:
Ինչպես հաղորդում է Накануне. RU-ն « ВКонтакте» սոցցանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ինչպես հայտարարում է հեղինակը, երևում է մեքենայի պայթունը: Տեսանյութը, եթե հավատալ նկարագրմանը, նկարահանվել է հանդիպակաց ավտոմեքենայի վրա տեղադրված տեսախցիկը:
Տեսանյութում պարզ երևում է պայթունը, ինչպես նաև դրա հետևանքները, այդ թվում նաև վարորդի ջանքերը դուրս գալ մեքենայից:
Դեպքը, ինչի մասին խոսվում է, տեղի է ունեցել օգոստոսի 21-ի կեսօրին Նիժնեվարտովսկում Չապաև և Պիկման փողոցների խաչմերուկի մերձակայքում: Պաշտոնական մեկնաբանությունների համաձայն պայթունի արդյունքում տուժել է 42 ամյա բնակիչ Եգոր Յուժիկը, որն էլ հենց գտնվել է ավտոմեքենայի ղեկին: Մեջքի և հետևի բաց վերքերով նա տեղափոխվել է №1 քաղաքային հիվանդանոց: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 30, 105 հոդվածներով(մահափորձ):
Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն պայթած մեքենան պատկանել է քրեական հեղինակություն Ռաջիդին Միխրալիևի կնոջը: Որոշ լրատվամիջոցների համաձայն Միխրալիևը այս տարվա մայիսին «Դեդ Հասանի կլանի» կողմից թագադրվել էր որպես «օրենքով գող»:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ http://www.crimerussia.ru/criminalauthorities/65354-v-internete-poyavilos-video-vzryva-dzhipa-radzhika-nizhnevartovskogo.html