Որոշ կղզի-պետություններ կարող են շուտով անհետանալ գլոբալ տաքացման պատճառով։ ԸստТАСС –ի՝ «Ռուսաստան-իսլամական աշխարհ. KazanForum» միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում հայտարարել է Ռուսաստանում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Կուզնեցովը։
«Եթե վերցնենք կլիմայական ճգնաժամը, գլոբալ տաքացումն իսկապես սպառնում է մոլորակի վրա շատ երկրների գոյությանը, մասնավորապես՝ կղզի-պետությունները շուտով կարող են անհետանալ»,-հայտարարել է նա։
Կուզնեցովը նշել է, որ [Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի] 80-ամյակի տարում աշխարհն առճակատումների վիճակում է:
«Եվ շատ կարևոր է, որ մարդկությունը վերադառնա համագործակցության, փոխըմբռնման և ընդհանուր մարտահրավերներին համատեղ դիմադրության հիմնական ուղուն, որոնցից, զինված հակամարտություններից բացի, շատ կան՝ կլիմայական ճգնաժամը, պարենային խնդիրները, համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգի անհավասարակշռությունը, անհավասարությունը, աղքատությունը, արհեստական բանականության խնդիրը»,-հավելել է նա։
«Ես շատ կցանկանայի հավատալ, որ այսօր երկրների ղեկավարները, պետությունների ներկայացուցիչներն իրենց մեջ կամք կգտնեն, ուժ կգտնեն փոխադարձաբար ընդունելի համաձայնությունների գալու նրա շուրջ, թե ինչպես պետք է լուծենք մարդկության առջև ծառացած ընդհանուր խնդիրները»,-նշել է Կուզնեցովը։