Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել, իր թելեգրամյան ալիքում հայտնել է Ռուսաստանի «Фобос» կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։

«Երկրամերձ տիեզերքում գիշերվա կեսին սկսված մագնիսական փոթորիկը շարունակվում է»։


«Ժամը 6-ից հետո գեոմագնիսական դաշտի խանգարումները թուլացան, և այս պահին մագնիսական փոթորիկը գնահատվում է որպես թույլ՝ G1 դասի»,-նշել է նա։