Բրյուսելի մետրոյում հայտնվել է արտասովոր շարժասանդուղք, որը գիշերը վերածվում է հսկայական դաշնամուրի:
Երաժշտական շարժասանդուղքը հայտնվել է Մոնտգոմերի մետրոյի կայանում: Այն տեղադրել է բրյուսելյան մասնավոր կազմակերպություն, որը այդպիսով որոշել է որոշակի հետաքրքրություն մտցնել ուղևորների միօրինակ կյանքում:
Գիշերը շարժասանդուղքը վերածվում է հսկայական դաշնամուրի: Յուրաքանչյուր քայլ շարժասանդուղքով համապատասխանում է որոշակի նոտայի:
Այսպիսով յուրաքանչյուր ուղևոր կարող է մասնակցել առավոտյան երաժշտության ստեղծմանը: Այս մասին հայտնում է Le Soir-ը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի ամռանը Ժնևի փողոցներում տեղադրվել էին 33 հասարակական դաշնամուր: