ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կայքից տեղեկացավ, որ երգչուհի Սիրուշոն պետությանը վճարել է 83․1 մլն դրամ հարկ և հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկի 944-րդ տեղում։

ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:


1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 387 միլիարդ 109 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 22 միլիարդ 244 միլիոն դրամ:

Օրերս երգչուհի Սիրուշոն հայտնեց, որ իրեն պատկանող «Սիրուշո Փրադաքշնը» (Sirusho Production)՝ հայկական երաժշտական և մշակութային արտադրական ընկերությունը, ևս մտել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում։
Սիրոշոն մեկնաբանել է, որ «դե շատ հարկ ենք վճարել»։ Նա զարմացած էր, թե ինչպես է այդպես ստացվել։

Ընկերությունը զբաղվում է Սիրուշոյի երաժշտական նախագծերի, տեսահոլովակների և համերգների կազմակերպմամբ, ինչպես նաև մշակութային արտադրանքների ստեղծմամբ։ Սիրուշոն նաև հիմնել է Pregomesh անվամբ արծաթե ձեռագործ զարդերի բրենդը, որը ներկայացնում է հայկական մշակույթը ժամանակակից ձևով։

«Սիրուշո Փրադաքշնը» պետությանը վճարել է շուրջ 83․1 մլն դրամ հարկ։

Հարկ է նշել, որ 2025 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին եռյակում են

«Գազպրոմ Արմենիա»-ն, որը վճարել է 19.9 մլրդ դրամ (2024թ. այդ թիվը 18.1 մլրդ էր)։ Երկրորդ տեղում «Մոբայլ Սենթր» ընկերությունն է՝ վճարած 16.5 մլրդ դրամով (2024թ.՝ 19.9 մլրդ դրամ)։ Երրորդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ 12 մլրդ դրամ վճարած հարկերով (2024թ. 13.2 մլրդ դրամ)։