Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, հեռուստամեկնաբան Ռիո Ֆերդինանդը նշել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին։
«Այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լամին Յամալն է։ Պաշտում եմ նրա խաղը։ Նա ֆուտբոլ է խաղում այնպես, կարծես՝ ամեն ինչ այլ կերպ է անում։ Նա 28 տարեկանի հասունություն ունի, թեեւ 17 տարեկան է։ Խելահեղություն է նրա խաղը, կարեւորագույն պահերին որոշումներ ընդունելն առանց որեւէ ճնշման զգացման։
Մեսին ու Ռոնալդուն նրա տարիքում այդպիսի խաղ չէին ցուցադրում։ Նա կարողանում է անմիջապես փոխել ռիթմը, արագությունը՝ արագ հետո դանդաղ, հետո նորից արագ եւ այդպես իր ռիթմով եւ իր խաղաոճով տարբերվում է բոլորից»,- Ռիո Ֆերդինանդի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Լամին Յամալն այս մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ մասնակցել է 54 հանդիպման, խփել է 18 գոլ, կատարել 25 գոլային փոխանցում։