Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր չէ այս տարի ավարտել կարիերան։ Նրա պայմանագիրը «Ալ Նասրի» հետ ավարտվում է ամռանը, բայց նա ցանկանում է մինչեւ 2026թ․ աշխարհի առաջնությունը շարունակել կարիերան։

Ռոնալդուն առաջարկներ ունի մի քանի ակումբներից եւ առաջիկա օրերին որոշում կընդունի, հաղորդում է x.com/NicoSchira-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ Նասրի» հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել է 33 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

«Ալ Նասրը» նրա պայմանագիրը երկարաձգելու նախաձեռնություն չի ցուցաբերել։