ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածության քվեարկության արդյունքները լուրջ իրարանցում են ստեղծել ԱԺ ընդդիմության շարքերում: Հիշեցնենք, որ Գ. Կոստանյանն ընտրվել է 103 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ: Բոլորը փորձում են հասկանալ, թե ովքեր են այն երեք պատգամավորները, ովքեր դեմ ենք քվեարկել: Բանն այն, որ մինչև քվեարկությունը, ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները իրենց ելույթներում հայտարարեցին, որ իրենք դեմ են քվեարկելու Գևորգ Կոստանյանին: Սակայն արդյունքն այլ էր:
«Ես հստակ մի բան գիտեմ. ես ԴԵՄ եմ քվեարկել: Եւ դա արել եմ առանց օդացունց հայտարարությունների: Անմեկնելի են ընդիմադիր ճանապարհները...»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալեքսանդր Արզումանյանը:
«Քաղաքական հանելուկ - ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններ հայտարարում են, որ դեմ են ՀՀ գլխավոր դատախազի՝ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածու Գեւորգ
Կոստանյանին, բայց փակ-գաղտնի քվեարկության արդյունքներով Կոստանյանը
ստանում է ընդամենը երեք դեմ»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:
Բայց թե ով է երրորդ դեմ քվեարկած պատգամավորը, դեռ անհայտ է: