Մեծ Բրիտանիայի և Կանադայի վարչապետները և Ֆրանսիայի նախագահը համատեղ հայտարարությամբ սպառնացել են Իսրայելին «կոնկրետ գործողություններով», եթե նա չդադարեցնի գործողությունը Գազայում և չվերացնի օգնության մատակարարումների սահմանափակումները։

Ինչպես հաղորդում է BBC-ն, Քիր Սթարմերը, Մարկ Քարնին և Էմանուել Մակրոնն ընդգծում են, որ միշտ հանդես են եկել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի օգտին, սակայն այժմ Գազայի հատվածի վրա նրա նոր հարձակումը համարում են բոլորովին անհամաչափ պատասխան։


Իսկ Գազայի հատված միայն նվազագույն անհրաժեշտ քանակությամբ մարդասիրական օգնություն թույլատրելու իսրայելական իշխանությունների որոշումը Բրիտանիայի, Ֆրանսիայի և Կանադայի ղեկավարները համարում են իրավիճակին բոլորովին անհամարժեք։

Թե ինչպիսի՞ն են լինելու այդ երկրների «կոնկրետ գործողություններն» Իսրայելի դեմ, հայտարարության մեջ չի հստակեցվում։