«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր, Կենտրոն, Մաքրավան, Վ.Աղբյուրակ, Երկաթգծի կայարան թաղամասերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Հույսի ավան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: