2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 21.2 մլրդ դրամ հավելուրդ՝ ծրագրված 233.3 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.9 մլրդ դրամ փաստացի պակասուրդի դիմաց:

Ըստ «Լույսի» վերլուծութան` հավելուրդի հիմնական պատճառը ծախսերի ցածր կատարողականն է։

Բացի այդ, արտաքին աղբյուրներից ստացվող վարկերի գծով արձանագրվել է ծայրահեղ ցածր ցուցանիշ՝ եռամսյակային ծրագրի ցուցանիշի (91.4 մլրդ դրամ) ընդամենը 5.3%-ը կամ 4.8 մլրդ դրամ: Ցածր կատարողականը վկայում է նպատակային (կապիտալ) ծրագրերի լուրջ թերակատարման մասին։

Իսկ այն, որ նպատակային կապիտալ ծախսերը թերակատարվում են, վաղուցվա փաստ է՝ հաշվի առնելով, թե ամեն տարի ինչ բյուջեի կատարողական է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: