Թուրինի «Յուվենտուսը» կփորձի վերադարձնել իտալացի Անտոնիո Կոնտեին, որի գլխավորությամբ «Նապոլին» նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։

Թուրինյան ակումբն արդեն սկսել է բանակցություններն իր նախկին գլխավոր մարզիչի հետ։ «Յուվենտուսը» 55-ամյա մասնագետին առաջարկել է երեք տարվա պայմանագիր, տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով, հաղորդում է DAZN-ը։

Անտոնիո Կոնտեն անցած տարվա ամռանն է գլխավորել «Նապոլին», սակայն տարաձայնություններ ունի ակումբի ղեկավարության հետ։ Մեծ է հավանականությունը, որ նրան «Նապոլիում» կփոխարինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ, իտալացի Մասիմիլիանո Ալեգրին։

Անտոնիո Կոնտեն «Յուվենտուսը» գլխավորել է 2011-2014-ին՝ երեք անգամ նվաճելով Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։