Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիին հունիսի 2-ին Կահիրեում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ՝ Իրանի միջուկային ծրագիրը քննարկելու համար:

Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ նշելով, որ բանակցություններին մասնակցել են նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին և Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդելաթին:

Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Աբբաս Արաղչիին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, Թեհրանը շուտով կպատասխանի իրանական միջուկային էներգիայի վերաբերյալ առաջարկին, որը ԱՄՆ-ն փոխանցել է օմանյան կողմի միջոցով»,-ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը:

Արաղչիին հավելել է, որ ԱՄՆ-ի հետ ոչ մի համաձայնագիր չի կարող ստորագրվել, եթե չճանաչվի ուրանի հարստացման Իրանի իրավունքը: