Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մրցեց Ֆրանսիայի թիմի հետ եւ հաղթեց 5:4 հաշվով։
Իսպանիայի հավաքականից դուբլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը։ Աչքի ընկան նաեւ Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Միկել Մերինոն եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին։
Ֆրանսիայի հավաքականի գոլերը խփեցին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Ռայան Շերկին եւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին։
Իսպանիայի հավաքականի եւ Բիլբաոյի «Աթլետիկի» պաշտպան Դանի Վիվիանը գրավեց սեփական դարպասը։
Հունիսի 8-ին եզրափակիչում Իսպանիայի մրցակիցը կլինի Պորտուգալիայի հավաքականը, որը 2:1 հաշվով հաղթել էր Գերմանիային։
Ազգերի լիգա, կիսաեզրափակիչ
Իսպանիա - Ֆրանսիա՝ 5:4 (տեսանյութ)
Նիկո Ուիլյամս, 23, Միկել Մերինո, 26, Լամին Յամալ, 54, 11մ, 67, Պեդրի, 55 - Կիլիան Մբապե, 59, 11մ, Ռայան Շերկի, 79, Դանի Վիվիան, 84, ինքնագոլ, Ռանդալ Կոլո Մուանի, 90+4