Ջենիֆեր Լոպեսի երկրպագուներին այս շաբաթ հաճելի անակնկալ էր սպասվում, երբ հինգշաբթի թողարկվեց «Սարդ կնոջ համբույրը» ֆիլմի առաջին թրեյլերը, և հեռուստադիտողները հիացած էին։ 55-ամյա աստղը ոգևորված մեկնաբանությունների ալիք է բարձրացրել՝ սկսած իր «էվոլյուցիայի» գովեստից մինչև համարձակ կանխատեսումներ, որ «Օսկարը շատ մոտ է»։

Ֆիլմը 1993 թվականի համանուն մյուզիքլի նոր էկրանավորումն է, որը հիմնված է Մանուել Պուիգի 1976 թվականի վեպի վրա: Նախագծում նկարահանվել են նաև Տոնատիուն և Դիեգո Լունան: Սցենարը գրել է հանգուցյալ Թերենս ՄաքՆալլին, իսկ երաժշտությունը կրկին գրել են լեգենդար կոմպոզիտորներ Ջոն Քանդերը և Ֆրեդ Էբը: Լոպեսը խաղում է Ավրորայի՝ խորհրդավոր, հորինված կինոաստղի դերը, որին իր երեւակայության մեջ ստեղծել է գեյ–վարսավիր Լուս Մոլինան (մարմնավորում է Տոնատիուն), որը կալանավայրում պատիժ է կրում «անչափահասին գայթակղելու» համար։ Ավրորայի մասնակցությամբ ֆիլմերը նրա փախուստն են բանտային կյանքի դաժան իրականությունից:

Թրեյլերի պրեմիերայից հետո երկրպագուները սոցիալական ցանցերը ողողել են հիացական արձագանքներով. «Սա կարող է լինել այն ֆիլմը, որը Ջենիֆերին կբերի «Օսկար»: Նա հրաշալի տեսք ունի», - գրել է Ինստագրամի օգտատերերից մեկը:

«Ես արդեն լսում եմ «Օսկար»-ի հաղթանակի մասին: Սա ֆենոմենալ տեսք ունի», - բացականչել է մեկ այլ օգտատեր:

«Կարելի՞ է, որ մենք պարզապես բրավո գոչենք @jlo-ի էվոլյուցիայի համար: Նա ամբողջությամբ իրացրել է իր տաղանդը, զարգացրել է իր ապրանքանիշը և անընդհատ վերափոխվում է: Պարզապես… վաու»:

Որոշ օգտատերեր նույնիսկ ընդօրինակել են մրցանակաբաշխության արարողությունը. «Եվ 2026 թվականի Օսկարը երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար ստանում է... Ջենիֆեր Լոպեսը»։ «Սա քո հաղթանակն է @jlo, ես զգում եմ դա!!!!!!!», «Դու արժանի ես այս Օսկարին։ Սա քո պահն է։ Դու քրտնաջան աշխատել ես՝ ժամանակն է քեզ գնահատել»։