ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
2007 թ.-ին ՄԱԿ-ի կողմից ընդունվել և ողջ աշխարհում փետրվարի 20-ը նշվում է Սոցիալական արդարության օր: 2009թ.-ից տոնը նշվում է յուրաքանչյուր տարի: Տնտեսական վերափոխումների հաշվեկշռվածության, կայունության, ժողովրդավարացման իրավիճակի բարելավման, բնակչության արտագաղթի կանխման, ծնելիության մակարդակի բարձրացման և սոցիալական մի շարք այլ հիմնախնդիրների լուծման կարևորագույն պայման է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում նպատակային, հասցեական և արդյունավետ սոցիալական քաղաքականության իրականացումը: Մենք հանդես ենք գալիս երկրում եվրոպական տիպի սոցիալական կողմնորոշում ունեցող շուկայական տնտեսական ձևավորման օգտին, ինչը ենթադրում է Սահմանադրությամբ հռչակված սոցիալական պետության գաղափարի իրական կենսագործում և ՀՀ քաղաքացիների համար սոցիալական պաշտպանվածության գործուն համակարգի ձևավորում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի սոցիալական ոլորտին առնչվող հստակ գործառույթներ, որոնք մշակվել են կուսակցության ներկայացուցիչների, մասնագետների, փորձագետների կողմից և ամրագրված են ԲՀԿ Ծրագրային դրույթներում: